ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Հաշմանդամության երրորդ կարգ ունեցող քաղաքացիները այլևս չեն կարող անվճար դեղեր ստանալ

Հաշմանդամության երրորդ կարգ ունեցող քաղաքացիները այլևս չեն կարող անվճար դեղեր ստանալ
22.12.2018 | 17:02

«Ժողովուրդը» գրում է. «Հաշմանդամության երրորդ կարգ ունեցող քաղաքացիները, որ ամեն ամիս պոլիկլինիկաներից անվճար դեղ են ստանում, հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում: Պարզվում է նրանք, հերթական անգամ մոտենալով տարածքային պոլիկլինիկա, բացահայտում են, որ այլևս չեն կարող անվճար դեղեր ստանալ: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացին պատմեց, որ իրեն պոլիկլինիկայում ասել են, թե կարող են դեղատոմս գրել և 50 տոկոս զեղչի կտրոն տալ, որ կարողանա վճարել դեղի գնի կեսը (համավճարով` 50 տոկոսը պետությունը, իսկ մյուս 50-ը` քաղաքացին):

Այս ընթացքում եղել են դեպքեր, երբ պոլիկլինիկայի աշխատողները զեղչի կտրոնը տրամադրելիս հատուկ ուղղորդել են, թե որ դեղատնից կարող են զեղչով դեղ ձեռք բերել: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Առողջապահության նախարարություն, որտեղից հայտնեցին, որ այս հարցը կարգավորվում է ՀՀ կառավարության 2006թ. 1717-Ն որոշմամբ, այսինքն` անվճար կամ արտոնյալ պայմաններով պոլիկլինիկաներից դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող 3-րդ խմբի հաշմանդամներին դեղերը տրվում է 50 տոկոս զեղչով:

Դիտվել է՝ 3550

Մեկնաբանություններ